Չինական NIO ընկերությունը ներկայացրել է իր շարքի ամենաէժան էլեկտրամոբիլը

Էլեկտրամոբիլների չինական NIO արտադրողը ներկայացրել է իր շարքի նոր եւ ամենաէժան մոդելը, որը շուկայում կհայտնվի 2022 թվականի սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է «Իցայ գլոբալ» պորտալը։ Խոսքն էլեկտրական սեդանի մասին է, որը  է, որը ստացել է ET5 անվանումը։ Նորույթի արժեքը նախնական գնահատվում է 329 հազար յուան ​​(51 հազար դոլարից մի փոքր ավելի): Ընկերությունը, որի արտադրանքը կոչվում…

Թուրք նախարարը հայտնել է, թե որ թուրքական ավիաընկերությունը կթռչի Հայաստան

Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել է, թե շուտով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ ավիաչվերթները կվերսկվեն։ Թուրքական AirTurk կայքի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե Հայաստան թռչելու համար նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում թուրքական Pegasus ավիաընկերությունը։ Նա շեշտել է, թե հայկական կողմից եւս կա ավիաընկերություն թռիչքներ իրականացնել ցանկացող։  Մոտ ժամանակներս փոխադարձաբար կվերսկվեն ավիաչվերթները Թուրքիայի…

2020թ. անկումից հետո ՀՀ տնտեսությունը թեւակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ-ն ամփոփել է 2021-ի խորհրդակցությունները

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021թ. խորհրդակցությունները, ինչպես նաեւ ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ եւ հինգերորդ վերանայումները։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարությունից: ԱՄՀ գնահատմամբ` 2020թ. անկումից հետո…

Նշվել է Windows 11-ից Windows 10 վերադառնալու միջոցը

Windows 11-ից Windows 10-ի անցնելու համար հարկավոր է փոխել օպերացիոն համակարգը, տեղեկացնում է Digital Trends պարբերականը։ Մեդիա-մասնագետները նշել են, որ աշնանը թողարկված Windows 11-ն օգտագործելուց հետո սպառողները որոշել են վերադառնալ նախորդ օպերացիոն համակարգին, բայց դա անելու համար հանդիպում են դժվարությունների։ Հեղինակները նկարագրել են հետ վերադառնալու պարզ միջոցը. վերադառնալ Windows 10-ին համակարգի կարգավորումներում մանիպուլյացիաներ կատարելով։ Դրա…

Հայտնի են դարձել առաջին մանրամասները Apple-ի նոր պրոցեսորների մասին

2022թ. Apple ընկերությունն առնվազն երկու նոր պլատֆորմ կներկայացնի. A16 Bionic՝ սմարթֆոնների եւ M2՝ համակարգիչների համար։ Այս մասին տեղեկացնում է Mydrivers-ը՝ հղում կատարելով մատակարարումների շղթայում ունեցած աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ A16 Bionic չիպը ապագա iPhone 14-ի հիմքը կդառնա։ Վեցմիջուկանի պրոցեսորը կունենա երկու տարբերակ, որոնք կտարբերվեն գրաֆիկական արագացուցչով։ A16 Bionic-ը կպատրաստվի 4 տեխպրոցեսով, չիպը կապահովի երկու…

Adobe ընկերությունը հայտարարել է արհեստական ​​ինտելեկտի հիման վրա աուդիոֆայլերի խմբագրման մասին

Adobe ընկերությունը հայտարարել է արհեստական ​​ինտելեկտի հիման վրա աուդիոֆայլերի խմբագրման մասին։ Խոսքը Project Shasta գործիքի մասին է, որն արդեն հասանելի է հենց բրաուզերում թեստավորման համար։ Ըստ մշակողների՝ այն հեշտացնում է աուդիո ֆայլերի խմբագրումը եւ ձայնագրումը նույնիսկ հեռավար ձեւաչափով: Հաղորդվում է, որ նախագիծը հասանելի է միայն Google Chrome-ում: Adobe-ի համապատասխան զարգացման բաժնի ղեկավար Մարկ Վեբսթերը բացատրել…

Նավթի գները չափավոր կերպով աճում են

Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները չափավոր կերպով աճում են. ներդրողները շարունակում են արձագանքել ԱՄՆ հումքի պաշարների նվազման մասին շաբաթական տվյալներին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.17 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 75.41 դոլարի, WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը՝ 0.25 տոկոսով՝ մինչեւ 72.94 դոլար։

Թուրքական լիրան շարունակում է ամրապնդվել ռեկորդային անկումից հետո

Թուրքիայի ազգային արժույթը հինգշաբթի շարունակում է ամրացնել դիրքերը ռեկորդային անկումից հետո։ Ինչպես վկայում են աճուրդների տվյալները, դոլարը լիրայի հանդեպ էժանացել է՝ մեկ դոլարը հասել է 11,69 լիրայի։ Թուրքական լիրան ռեկորդային անկում էր գրանցել՝ միայն նոյեմբերին գրեթե մեկ երրորդով էժանանալով 2021թ. սկզբի համեմատ։ Պատճառը նշվում է ԿԲ քաղաքականությունը, որը, ինչպես կարծում են, իշխանությունների ճնշման տակ շարունակում…