Դոլարն ու եվրոն երկար վերելքից հետո էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 494.67  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.65 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.44 դրամ (նվազել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 655.14 դրամ (աճել է 1.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.74 դրամ (մնացել…

Հայտնի են ամենահզոր iPhone-ները

AnTuTu հայտնի բենչմարկի ներկայացուցիչներն անվանել են հինգերորդ սերնդի iPad Pro-ն՝ որպես ամենահզոր բջջային սարք Apple-ից, հաղորդվում է ծառայության կայքում, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն: Նոյեմբերին թեստերի արդյունքների համաձայն՝ M1, 8 գիգաբայթ օպերատիվ ու 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաեւ 12,9-դյույմանոց դիսփլեյով հինգերորդ սերնդի iPad Pro-ն համարվել է Apple-ի ամենահզոր դեվայսը: Սարքը հավաքել է 1,2 միլիոն միավոր: Թոփ 3-ում…

Նավթը թանկանում է ավելի քան 1%-ով

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրն աճել են ավելի քան 1%-ով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի հետ կապված մտահոգությունների թուլացման ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Փրայմը։ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 1,34%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 76,15 դոլարի։ WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճում է 1,28%-ով՝ հասնելով 72,59 դոլարի։…

Պղնձի գինն աճում է

Երկուշաբթի առավոտյան պղնձի գինն աճում է, մինչդեռ ներդրողները սպասում են մի շարք տնտեսական տվյալների Չինաստանում եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նիստի արդյունքներին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճում է 0,6%-ով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,319 դոլարի։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի գինը նվազել է 0,29%-ով՝ մինչեւ 9506,5 դոլար,…

Ֆրանսիան Հայաստանի գյուղական ճանապարհների վերակառուցման նախագծերում ներդրումների կիրականացնի

Դեկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն էր նախանշել 2022 թվականին երկու երկրների տնտեսական համագործակցության  առաջնահերթ ուղղությունները։ Հանդիպման սկզբում նախարար Քերոբյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը տնտեսության մի շարք ոլորտներում։ «Մեր երկրների հումանիտար…

«Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար. Փոխվարչապետ

Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ:…