Հայտնի է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը

Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարեց, որ արձանագրվել է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը։ Հաջողակ օգտատերը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։ Telcell-ը մեծ անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400 000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու…

Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ երթուղի

Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ երթուղի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ «Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնությանը համապատասխան»,-ասել է նա ISNA-ին տված հարցազրույցում։ «Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է…

Իրանը պատրաստ է էլեկտրացանցերը միացնել Ադրբեջանին եւ Ռուսաստանին

Իրանը պատրաստ է էլեկտրացանցերը միացնել Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում  է Mehr-ը։ Նրա խոսքով՝ իրականացվել են տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ համագործակցության ոլորտում, Իրանը սկսել է համագործակցությունն այդ երկրների հետ էլեկտրական ցանցերի համաժամանակեցման հետ կապված։ Հանդիպման ընթացքում…

Բացահայտվել են նոր Apple Watch-երը

Apple-ն աշխատում է իր խելացի ժամացույցների շարքի գլոբալ թարմացման վրա, փոխանցում է MacRumors-ը: Լրագրողները հղում են անում Bloomberg-ի հեղինակ Մարկ Գուրմանի Power On-ին: Մասնագետը նշել է, որ 2022 թվականին ամերիկյան ընկերությունը կթողարկի սարքի երկու թարմացված տարբերակ՝ ֆլագմանական Apple Watch 8-ը եւ բյուջետային Apple Watch SE-ն։ Գուրմանը չի նշել, թե ինչ նոր գործառույթներ է ստանալու ժամացույցը։…

Մետատիեզերքը կործանարար կլինի հասարակության համար

Մետատիեզերքը կործանարար կդառնա հասարակության համար, երբ այն ստանա իր իրական ձեւը հաջորդ տասնամյակի ընթացքում: Սակայն մի քանի ընկերություն կարող է մեծ օգուտ քաղել նոր թվային էկոհամակարգից, ասում է Jefferies-ի վերլուծաբան Սայմոն Փաուելը, գրում է Yahoo Finance-ը։ «Միակ մետատիեզերքը կարող է ի հայտ գալ 10 տարի անց, բայց զարգացմանը զուգահեռ այն կարող է խաթարել մարդու կյանքում…

Կանադայում սպառվում է «հեղուկ ոսկին»՝ թխկու օշարակը

Կանադայում սպառվում է «հեղուկ ոսկին»՝ թխկու օշարակը, գրում է BBC-ն։ Քվեբեկի թխկու օշարակ արտադրողները (QMSP) թողարկել են մոտ 22 միլիոն կգ պաշարները, ինչը կազմում է ընդհանուրի գրեթե կեսը: Ըստ QMSP-ի՝ աճող պահանջարկը եւ բերքի կրճատումը հանգեցրել են դեֆիցիտի։ Պաշարն օգտագործվել է 3 տարում առաջին անգամ։ Քվեբեկը՝ Կանադայի ֆրանսախոս նահանգը, արտադրում է աշխարհի թխկու օշարակի գրեթե…

Նավթն էժանանում է

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազել են՝ մեկ օր առաջ գրանցված 3.5 տոկոս աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն էժանացել են 0.28 տոկոսով՝ հասնելով 75.23 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 0.33 տոկոսով՝ հասնելով 71.81 դոլարի։

Ոսկին թանկանում է

Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է ամերիկյան արժույթի անկման պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.36 տոկոսով կամ 6.50 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1791.25 դոլարի: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.04 տոկոսով եւ կազմել 22.532 դոլար ունցիայի դիմաց: Ընդ որում, դոլարի ինդեքսը…

Պղնձի գինը գրեթե անփոփոխ է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գինը գրեթե անփոփոխ է՝ մետաղների համաշխարհային պահանջարկի անորոշ հեռանկարների հետ կապված՝ կորոնավիրուսի նոր տեսակի տարածման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0.02 տոկոսով՝ հասնելով 4.3415 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի գինն աճել է…