Գերման Գրեֆ. Ես չեմ հավատում Ցուկերբերգի անվան մետատիեզերքին

«Սբերբանկ»-ի գործադիր տնօրեն Գերման Գրեֆը քննադատել է մետատիեզերքը, որը փորձում է կառուցել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Առայժմ աշխարհում ոչ մի իրական մետատիեզերք չկա, ասել է նա Finopolis 2021 նորարարական ֆինանսական տեխնոլոգիաների ֆորումին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում: «Դուք…

Հաքերային Windows-ի ակտիվացուցիչը կրիպտոարժույթ է գողանում

Windows-ի եւ Office KMSpico-ի հաքերային տարբերակի հանրաճանաչ ակտիվացուցիչը համակարգիչները վարակում է վնասակար ծրագրով, որը գողանում է կրիպտոարժութային դրամապանակների տվյալները, հայտնում է BleepingComputer պորտալը։ Վիրուսը Red Canary-ի մասնագետներն են հայտնաբերել։ Վնասաբեր ծրագիրը պարունակում է ինքնափաթեթավորվող 7-Zip արխիվ, որում պահպանվում է ինչպես սերվերի էմուլյատորը, այնպես էլ Cryptbot չարամիտ ծրագիրը: Միեւնույն ժամանակ, այս ծրագիրը թաքնված է հակավիրուսներից: Հաղորդվում…

BIS. Omicron-ն արդեն անկումներ է առաջացրել խոշոր ֆոնդային շուկաներում եւ սրել է անորոշությունը

Վերջերս բացահայտված Omicron շտամը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները եւ ֆինանսական շուկաները չեն կարող թուլացնել իրենց զգոնությունը COVID-19-ի նկատմամբ եւ պետք է զգուշորեն չափորոշեն իրենց քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Միջազգային հաշվարկների բանկը (BIS): Omicron-ն արդեն անկում է առաջացրել հիմնական արժեթղթերի շուկաներում եւ ուժեղացրել է անորոշությունը, հաղորդում է Reuters-ը: «Omicron-ի առաջացումը ցույց է տալիս,…

Չինաստանում մարտկոցներ արտադրողները 2022 թվականին կարող են գները 20%-ով բարձրացնել

Չինաստանում մարտկոցների առաջատար արտադրողները կարող են 2022 թվականին գները մոտ 20%-ով բարձրացնել՝ ելակետային հումքի գների աճի պատճառով։ Համապատասխան կանխատեսումը երկուշաբթի օրը հրապարակել է Yicai Global Շանհայի բիզնես-պորտալը՝ վկայակոչելով ոլորտի սեփական աղբյուրները։ Ընկերությունների թվում, որոնք պատրաստվում են գնալ այդ քայլին, ռեսուրսը նշում է BYD-ը, Great Power Energy & Technology-ն, Gotion High-Tech-ը եւ Zhuoneng New Energy-ն: Չնայած…

Համաշխարհային գովազդային արդյունաբերությունն այս տարի սպասվածից ավելի արագ կաճի

Համաշխարհային գովազդային արդյունաբերությունն այս տարի սպասվածից ավելի արագ կաճի, քանի որ բրենդներն ավելի շատ ապավինում են որոնման համակարգերին եւ սոցիալական ցանցերին, ինչպիսիք են Google Alphabet Inc-ը եւ Meta Platforms Inc.-ը՝ համավարակի ժամանակ հաճախորդներ գրավելու համար: Գովազդային ոլորտի երկու կանխատեսումների համաձայն՝ ապրանքանիշերը շարունակել են գովազդներ տեղադրել համացանցում՝ չնայած տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մատակարարման շղթայի խափանումներին, ասել…

Եվրոպայում 1000 խոր. մետր գազի գինը նորից ավելի բարձր է 1100 դոլարից

Եվրոպայում 1000 խորանարդ մետր գազի գինը երեքշաբթի բորսայական աճուրդների բացման պահին նորից բարձրացել է 1100 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նիդեռլանդների TTF հաբում հունվարյան ֆյուչերսի գինը բարձրացել է՝ 1000 խորանարդ մետրը 1104 դոլար կամ մեկ Մվտ-ն 94,5 եվրո (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ում գները ներկայացված են Մվտ/եվրոյով)։ Եվրոպայում…