Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Միխայիլ Զուրաբովի բաժնեմասի վրա կալանք է դրվել

Նոյեմբերի 29-ին կալանք է դրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում ընկերությունների նկատմամբ առկա սահմանափակումներից, հաղորդում է 1lurer.am-ը: «Զանգեզուր մայնինգի» բաժնետերը կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի…

Նախատեսվում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում. Սանոսյանը հանդիպել է Տոկարևին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևին։ Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։ Նախարարի հետ հանդիպումից…

ՀՀ կենտրոնական բանկը դարձել է Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) անդամ

ՀՀ կենտրոնական բանկը 2021 թ-ի նոյեմբերի 24-ից Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) միջազգային հեղինակավոր հարթակի անդամ է։ ՀՀ ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարթակը ստեղծվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից և օգնում է անդամներին մոբիլիզացնել տեղեկատվություն, ռեսուրսներ և գործնական աջակցություն՝ ազգային նախաձեռնությունների մշակման և իրականացման նպատակով, որոնք նպաստում են ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայուն…

Apple-ը լիցքավորման նոր տեսակ է մշակում իր գաջեթների համար

Չնայած AirPower լիցքավորման կայանի հետ անհաջող փորձին, որը Apple-ը հայտարարեց 2017 թվականին, ընկերությունը դեռ աշխատում է սարքի վրա, որը միաժամանակ լիցքավորում է բազմաթիվ գաջեթներ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը: Ընկերությունը նաեւ մշակում է կարճ եւ երկար հեռավորություններով անլար լիցքավորման տեխնոլոգիա, որը թույլ է տալիս գաջեթներին լիցքավորել միմյանց: Մարկ Գուրմանը գրում է, որ…

Նավթը թանկանում է

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճել են համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ մտավախությունների նվազման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.68 տոկոսով՝ հասնելով 73.72 դոլարի բարելի դիմաց; WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.94 տոկոսով՝ հասնելով 70.61 դոլարի բարելի դիմաց։

Ոսկին թանկանում է

Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան աճում է, մինչդեռ ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով կամ 5.25 դոլարով՝ մինչեւ 1790.45 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.81 տոկոսով եւ կազմել 23.265 դոլար ունցիայի…

Պղինձն էժանանում է

Պղինձն էժանանում է երեքշաբթի առավոտյան՝ Չինաստանում նոր կորոնավիրուսային արգելքների ֆոնին, ցույց են տվել առեւտրի տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,88%-ով՝ հասնելով 4,3202 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ): Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի արժեքն աճել է 1,24 տոկոսով, մինչեւ 9577,5 դոլար, ալյումինինը՝ 0,57 տոկոսով, մինչեւ 2630 դոլար, ցինկինը՝ 0,13…