ՏՏ ոլորտում Հայաստանն ունի ասելիք և անելիք. Արայիկ Հարությունյանը հանձնել է պետական մրցանակը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։ Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս…

Միաթեւ ծալովի դրոն է ստեղծվել

Սինգապուրցի գիտնականները ստեղծել են F-SAM դրոն-մոնոկոպտեր, որն ունի մեկ թեւ։ Այդ մասին հայտնում է IEEE Spectrum ամսագիրը։ Սինգապուրի տեխնոլոգիաների եւ դիզայնի համալսարանի ինժեներների կողմից ներկայացված սարքն ունի մեկ պտուտակային շարժիչ եւ թեւ: Վերջինս ծալովի է եւ ամրացված է շարժական մալուխի վրա։ Աշխատանքային վիճակում թեւը բացվում է, պտուտակը սկսում է շարժվել, եւ դրոնը սկսում է պտտվել…

Նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան նվազում են։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 0.82 տոկոսով՝ հասնելով 81.75 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների գինը՝ 0.75 տոկոսով՝ մինչեւ 79.14 դոլար։

Պղնձի գինն աննշան նվազում է

Չորեքշաբթի առավոտյան պղնձի գները փոքր-ինչ նվազում են՝ ուժեղ դոլարի ֆոնին, վկայում են առեւտրի տվյալները: Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,03%-ով՝ հասնելով 4,3435 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ): Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում նվազել է 1,16%-ով, մինչեւ 9561 դոլար, ալյումինի արժեքը՝ 3,11%-ով,…

Եվրոպայում գազը թանկացել է

Նոյեմբերի 17-ին կայացած աճուրդում Եվրոպայում գազը նախորդ փակման համեմատ աճել է եւ ավելացել 5 տոկոսով։ ICE բորսայի տվյալներով՝ գազի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը հոլանդական TTF ինդեքսի համաձայն գերազանցել է 1150 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։ Առեւտրի բացման ժամանակ գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում էր 1133,4 դոլար, եւ շուտով աճել է մինչեւ 1166 դոլար։ Ընդհանուր առմամբ…