Գերման Գրեֆ. առաջիկա տասնամյակներում կարող են հայտնվել մարդկանց շատ նման ռոբոտներ

Ներկայիս տեխնոլոգիաները դեռ թույլ չեն տալիս ստեղծել այնպիսի ռոբոտ, որը չի կարելի տարբերվել մարդուց։ Միեւնույն ժամանակ, առաջիկա տասնամյակներում կարող են հայտնվել մարդկանց շատ նման ռոբոտներ։ Այս մասին ասել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը ՏԱՍՍ-ի լրագրող Իվան Սուրվիլոյին տված հարցազրույցում։ «Այսօր մարդանման ռոբոտի ստեղծումը, իմ կարծիքով, լիովին լուծելի խնդիր է։ Ես վստահ չեմ՝ արդյոք մենք կարող…

Հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից

2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունից: ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2009թ. հունվարի 1-ից Հայաստանի…

Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ

Հայաստանում նոյեմբերի 18-19-ը կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ:

Միջոցառման կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանձնարարականներ է տվել Արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին, Արտակարգ իրավիճակների նախարարին, Պաշտպանության նախարարին, Առողջապահության նախարարին, Պետական պահպանության ծառայության պետին, Ոստիկանության պետին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին և Ֆինանսների նախարարին:

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով

Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։ «Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47 կմ ճանապարհ», – հայտնել…