Դոլարն ու եվրոն էժանացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 476.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.62 դրամ (նվազել է 0.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.66 դրամ (նվազել է 1.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ (մնացել…

Bloomberg. «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը կարող է հետաձգվել մինչեւ 2022 թվականի գարուն

«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկման համար ԳԴՀ Դաշնային ցանցային գործակալությունից թույլտվություն ստանալու գործընթացը կարող է ձգձգվել մինչեւ 2022 թվականի մայիսի 8-ը, այս հարցը դիտարկելու համար հենց այսքան ժամանակի իրավունք ունեն Գերմանիայի իշխանությունները եւ Եվրամիությունը, հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է նաեւ, որ սերտիֆիկացման գործընթացի վրա ազդում է նաեւ Եվրոպայում տիրող իրավիճակը, եւ այն կարող է վատթարանալ։…

Ի՞նչ ֆինանսավորում են ստանալու ԱՆ-ն, ՍԴ-ն, ԲԴԽ-ն եւ մի շարք այլ կառույցներ

2022 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանի ապարատի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 ծրագիր՝ 2 միջոցառմամբ։ Այս մասին նոյեմբերի 3-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին  2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել 704.6 մլն դրամ։ 2021 թվականի համեմատ աճը կկազմի 3 տոկոս։ Ընդ որում, Բարձրագույն…

Կարծում եմ` այժմ ՀՀ-ում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. «Սիմբիոտիքս»-ի ներկայացուցիչ

Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը: Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին. «Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և…