ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն նոյեմբերի կեսերին՝ Երևանում

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի կեսերին՝ Երևանում, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Այսօր մենք ձեզ հետ կքննարկենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման ընթացքը, որը տեղի կունենա նոյեմբերի կեսերին՝ Երևանում՝ Ղազախստանի նախագահությամբ», –  Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ հանդիպման ժամանակ ասել է Միշուստինը։

«Ժողովուրդ». Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական ծխախոտի շուկայում լուրջ անկում է արձանագրվել. պատճառը Covid-19-ն է, երբ Հայաստանում այս համավարակի պատճառով ֆինանսական մեծ վնասներ կրեցին նաեւ տնտեսության մյուս ոլորտները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ծխախոտի արտադրության ծավալները պակասել են 15.8 տոկոսով: Մեզ հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 14.6 մլրդ հատ սիգարետ՝…

Երեւանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հանգեցրել է այս արժույթով բնակարանների գնի հարաբերական թանկացման

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 1051 գործարք։ Օգոստոսի համեմատ այս ցուցանիշն աճել է 6,5%-ով, իսկ անցած տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,1%-ով։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին ինն ամիսներին ամենաշատ գործարքները բաժին են ընկել Արաբկիր թաղամասին, ամենաքիչը՝ մայրաքաղաքի կենտրոնից հեռու գտնվող ծայրամասին՝ Նուբարաշենին (տես գրաֆիկը): Բնակարանների քանակով մայրաքաղաքում Արաբկիրը երկրորդ տեղում…

«cognaize»-ը 2 միլիոն դոլարի վենչուրային ներդրում է ստացել՝ միջազգային գրավչություն ձեռք բերելու իր ճանապարհին

Հայկական «cognaize» ընկերությունը «Seed» ռաունդում 2 միլիոն դոլարի ներդրումներ է ներգրավել աշխարհի ազդեցիկ վենչուրային ընկերություններից և հրեշտակ-ներդրողներից։ Կապիտալի այս ներարկումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» և «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն: «cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, հիմնադրվել է 2018 թվականին: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել…

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 7.25 տոկոս․ ԿԲ

Նոյեմբերի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7.25 %:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75 %:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75 %:

ՊԵԿ. Մեղրիի մաքսակետը մինչեւ 2024 թվականի վերջ ամբողջությամբ կվերակառուցվի

Հայաստանի հարավում՝ Մեղրիում գտնվող մաքսակետը  մինչեւ 2024 թվականի վերջամբողջությամբ կվերակառուցվի։ Այս մասին նոյեմբերի 2-ին 2022 թվականի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ այժմ Իրանի հետ սահմանին աշխատում է հին մաքսակետը «Նախատեսվում է այն ամբողջությամբ վերակառուցել, ինչպես Վրաստանի հետ սահմանին գտնվող երեք մաքսակետերը։ Արդյունքում…