«Այգ-1» արևային կայանի կառուցման համար կառավարությունը 377.4 հեկտար հողամասերը ներդնեց ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշե է «Այգ-1» ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը ներդնել ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում։ Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Այգ–1» ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների տարածքում կառուցել 200 մեգավատ հզորությամբ արևային էլեկտրակայան: Ծրագիրը վերահաստատում է…

DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։ Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն…

Կառավարությունն արտոնություն տվեց «Նակի» ընկերությանը՝ Արագածոտնում ջերմոցներ կառուցելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ՆԱԿԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՆԱԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են ՀՀ Արագածոտնի մարզում ջերմոցների կառուցման համար։ Ջերմատնային կոմպլեքսը համապատասխանում է լավագույն եվրոպական փորձին և…

Նոր վարկային համաձայնագիր. Երեւանը ձեռք կբերի 100 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի…