Եվրոպայում ռեկորդային գնաճ է նկատվում

Եվրոպայում ռեկորդային գնաճ է նկատվում։ Եվրագոտում գնաճը հասել է տարեկան կտրվածքով 3,4 տոկոսի։ Սա ռեկորդային ցուցանիշ է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից։ Այս մասին ասվում է Eurostat վիճակագրական գործակալության կայքում։ Կազմակերպության տվյալներով՝ եվրագոտում գնաճն օգոստոսին կազմել է 3 տոկոս, 2020-ի սեպտեմբերին՝ 0,3 տոկոս։ Ամենացածր ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցվել է Մալթայում՝  0,7 տոկոս, Պորտուգալիայում՝ 1,3 եւ…

Ալյումինը հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ վաճառվում է տոննայի դիմաց 2900 դոլարից ցածր գնով

Ալյումինի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների ընթացքում հոկտեմբերի 6-ից ի վեր առաջին անգամ նվազել է 2900-ից ցածր տոննայի դիմաց: Այս մասին են վկայում աճուրդային հարթակի տվյալները: Ալյումինի գնանշումներն իրենց գագաթնակետին նվազել են 0.43 տոկոսով՝ հասնելով 2 898 դոլարի մեկ տոննայի դիմաց: Մետաղի գնանշումները դանդաղեցրել են նվազումը մինչեւ 0.46 տոկոս, ալյումինը վաճառվում էր 2897 դոլարով…

ՊԵԿ նախագահը Մոսկվայում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։ ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն…

Երևանի 2022թ. բյուջեի ու զարգացման ծրագրի նախագծերը դրված են հանրային քննարկման

Երևանի 2022թ. բյուջեի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների, ինչպես նաև Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի մասին ավագանու որոշման նախագծերը ներկայացվել են հանրային քննարկման: Որոշումը միաձայն ընդունվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից: Նախքան այդ նրանք իրենց հարցերն ու առաջարկներն են ուղղել քաղաքային…

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքական լիրան իր պատմության ամենաթույլ ցուցանիշն է գրանցել։

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հայտարարությունից հետո 1 ամերիկյան դոլարը հասել է 9.65 լիրայի, ինչը բոլոր ժամանակների ռեկորդն է համարվում։