ԵԱՏՄ ղեկավարները հեռավար ձեւաչափով կհանդիպեն դեկտեմբերի 11-ին

Դեկտեմբերի 11-ին հեռավար ձեւաչափով տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին հանդիպում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գերագույն խորհրդի նիստը նշանակված է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին: Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը` անդամ երկրները (միության) նախապատվություն են տալիս դրա անցկացման հեռավար…