ԵՏՀ-ՈՒՄ ՀՀՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆԱԽԱՐԱՐ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ՌԴ ԵՒ ԵԱՏՄ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻ

Սեպտեմբերի 18-ին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի նիստում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը, ընդունվել է կարգադրություն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ) բազմաբնույթ տեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։ Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը նախապատրաստվել էր ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության կողմից, նախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ: Ավելի վաղ առաջարկությունը համաձայնեցվել էր Միության երկրների հետ, որին նաև…