Արա Աբրահամյանը պարգևատրեց «TACC»-ի հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավար Տիգրան Լիլոյանին

«ИТАР-ТАСС» գործակալության հայաստանյան ներկայացուցչության նախկին ղեկավար, երկարամյա լրագրողական փորձ ունեցող Տիգրան Լիլոյանին Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը պարգևատրեց Միության բարձրագույն շքանշանով՝ «Ոսկե խաչով»: Տիգրան Լիլոյանը նշեց, որ երկար տարիներ լուսաբանել է Ռուսաստանում հայերի միության կազմակերպած բոլոր միջոցառումներն առանց բացառության: «Ես անչափ շնորհակալ…

Սոցիումն ինովացիաների հիմնական պատվիրատուն է. գիտական կլոր սեղան

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անց է կացվում «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանը: Պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը հանդես եկավ «Համակարգային ծրագրավորում և կիբեռանվտանգություն» թեմայով ելույթով: Վերջինս ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես շատ կարևոր են եղել։ «Համակարգային ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաները մշտապես կարևոր են եղել, օրինակ, առանց դրանց գենետիկան հնարավոր չէր լինի զարգացնել,…

Արա Աբրահամյանն առաջարկում է գիտական նոր կենտրոն ստեղծել

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անցկացվող «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանի ժամանակ ելույթով հանդես եկավ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ Ակադեմիայի 75-ամյակի կապակցությամբ: «Մեծ հարգանքով ու հավատով եմ վերաբերվում…

Անկախացումից հետո մինչ օրս գիտությունը մեծ դժվարություններ է ունեցել. Ռադիկ Մարտիրոսյան

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակներում անց է կացվում «Խոստումնալից գիտական հետազոտություններ՝ ականավոր գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանը: Բացման խոսքով հանդես եկավ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ողջունեց կլոր սեղանին մասնակցող հյուրերին: Վերջինս ընդգծեց, որ ամեն անգամ, երբ Արա Աբրահամյանը լինում է Հայաստանում անպայման գիտական միջոցառումներ է կազմակերպում. «Ամեն անգամ, երբ ինչ-որ առիթով…

ԵԳՄՀ-ի շրջանակում քննարկվեցին սահմանամերձ շրջանների ամրապնդման և զարգացման խնդիրները

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի շրջանակում կայացավ կլոր սեղան՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների ամրապնդման և զարգացման խնդիրների թեմայով՝ ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջանների՝ այժմ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվողների մասնակցությամբ: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ չորս մարզի գյուղեր այսօր գտնվում են արտակարգ իրավիճակում: «Աշխարհում…