Եվրասիան պետք է դառնա խելացի և բարգավաճ տարածաշրջան

Հոկտեմբերի 22-24-ը՝ Երևանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում կանցկացվի Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Համաժողովի խնդիրն է նպաստել երկկողմ ու բազմակողմ տնտեսական համագործակցությանը, հող ստեղծել ԵԱՏՄ, ԱՊՀ անդամ երկրների, BRICS-ի հինգ անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների կառավարությունների ու գործարար համայնքների միջև բազմակողմ և նշանակալից…