«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ». վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ…

Կարեն Կարապետյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների կառավարությունների ղեկավարներին ընդունել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ղրղզստանի նախագահը, ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակներին Բիշքեկում, նշել է, որ այն արդյունավետ…

Այստեղ ոչ ոք ոչ մեկի ուժով չի պահում. Մեդվեդեւը՝ ԵՏՄ գործընկերների մասին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ԵՏՄ մասնակիցներին կոչ է անում  ռուսական գազի  «հաշվարկների հետ կապված վարժություններ չանել». եթե որոշ երկրներ չմտնեին ԵՏՄ, նրանք գազ կգնեին եվրոպական գներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Եկեք ուղիղ, առանց  նեղանալու. եթե այստեղ ներկա մի քանի երկրներ չանդամակցեին Միությանը կամ հեռանային նրանից, նրանք գազը կգնեին եվրոպական գներով… Եւ պետք չէ ոչիչնչ ապացուցել…

ԵՏՄ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն առեւտրի անկումը. Մեդվեդեւ

ԵՏՄ անդամ երկրներն այս տարի պետք է հաղթահարեն միմյանց միջեւ առկա առեւտրի անկումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Առեւտրի անկումը հաղթահարելը այս տարվա ակտուալ խնդիրն է», – ասել է Մեդվեդեւը Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով, հատկապես կարեւոր է դա անել՝…

Բիշքեկում ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի մասին կարգադրություն է ստորագրվել

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել: Խորհրդի նիստի մասնակիցները ստորագրել են նաեւ 2015-2016թթ. մասնակից- պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի վիճակի մասին,  «ԵՏՄ-ում ինտեգրացիոն պոտենցիալ ունեցող տնտեսության ոլորտների եւ դրանց օգտագործմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությունները: Մասնակիցները ստորագրել են նաեւ մինչեւ 2025…

Պարզեցնել մաքսային արժեքի հայտարարագրի լրացման ընթացակարգը

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային կարգավորման խորհրդակցական կոմիտեի մաքսային արժեքի հարցերով փորձագիտական խմբի նիստը` ԵՏՀ և միության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննարկվել են մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման և դրա լրացման կարգի պարզեցմանն ուղղված հարցեր: Փորձագետներն անդրադարձել են…

ԵԱՏՄ-ն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորման համար 39 ենթակառուցվածքային ծրագիր կիրականացնի

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորմանն աջակցելու համար Եվրասիական տնտեսական միությունում   նախատեսվում է իրականացնել 39 ենթակառուցվածքային ծրագիր, տեղեկացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: ԵՏՀ-ն ձևավորել է առաջնահերթ նախագծերի ցուցակ, որոնք  կիրականացվեն ԵԱՏՄ երկրների կողմից և կաջակցի Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձևավորմանը: Դրանցից 39-ը վերաբերում է  առկա ճանապարհների  շինարարությանն ու արդիականացմանը, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը, ինչպես…

Մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը հնարավոր է. Սերժ Սարգսյան.

Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին, և Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ այդ համագործակցությունը հնարավոր է: Այդ մասին ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Euronews-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում՝ ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները եզրափակելուց հետո: «Առաջինը՝ սա տեղի ունեցավ երկու երկրների բարի կամքի…

ՌԴ Պետդումա ԵՏՄ երկրներից որոշ ապրանքների արգելքի մասին օրինագիծ են ներկայացրել

Ռուսաստանի տարածքում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից մատակարարվող որոշ կարգի ապրանքների շրջանառության արգելքի մասին օրինագիծը Պետդումա է ներկայացվել, փոխանցում է ՌԲԿ–ն։ Եթե այն ընդունվի, կառավարությունն իրավասու կլինի արգելելու երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների շրջանառությունը, որոնք տարբերվում են ԵՏՄ–ում ընդունված կանոններից։ Խոսքն առաջին հերթին այն ապրանքների մասին է, որոնք ներմուծելիս մաքսատուրքը վճարվել է ԵՏՄ մաքսային սակագներից տարբերվող…

ԵՏՀ-ն շարունակում է աշխատանքներ տանել՝ ԵԱՏՄ երկրներում դեղագործական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)  շարունակում է աշխատանքներ տանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)  երկրներում դեղագործական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:  2017-2018 թվականներին դեղերի ոլորտը կարգավորող  67 լրացուցիչ փաստաթուղթ կպատրաստվի: Այս մասին հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը՝ բացելով ԱՊՀ երկրների Դեղագործական ֆորումի շրջանակում իրականացվող նիստը: Հանդես գալով դեղամիջոցների ընդհանուր շուկայի կարգավորման…