ԵՏՄ տարածք Հայաստանի արտահանումը 2017-ի հունվարին մեծացել է 81 տոկոսով. Տատյանա Վալովայա

2016-ին Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առեւտուրը կրճատվել է  6.7 տոկոսով, սակայն միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 53 տոկոսով: Իսկ 2017-ի հունվարին միության տարածք Հայաստանի արտահանումը մեծացել է 81.3 տոկոսով: Այս մասին մարտի 28-ին առցանց համաժողովի ժամանակ ասել  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: 2017-ին Եվրասիական տնտեսական…

ԵԱՏՄ երկրներում ավիափոխադրումների սահմանափակումները մինչև 2025 թվականը կհանվեն. ԵՏՀ

Եվրասիական տնտեսական միության երկրներում ավիափոխադրումների գործող սահմանափակումները մինչև 2025 թվականը կհանվեն: eurasiancenter.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հայտարարության մեջ: Նշվում է, որ կայացել է «ճանապարհային քարտեզ» միջոցառման ծրագրի վրա աշխատող խմբի առաջին նիստը, որը կոորդինացնելու է օդային տրանսպորտի քաղաքականությունը: «Մինչև 2025 թվականը տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման արդյունքում պետք է ձևավորվի ավիացիոն…

Քննարկվել են Հայաստան-ԵՏՄ որակի ենթակառուցվածքի եւ տեխնիկական կանոնակարգման հարցեր

Հայկական կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները ուսումնասիրվել են եւ հավանության արժանացել: Այս մասին, մարտի 15-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման եւ հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանը: Վերջիններս Հայաստանում էին…

Հայկական կողմն Իրանին առաջարկել է ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ժամանակավոր ազատ առեւտրի համաձայնագրի կնքման  ուղղությամբ հերթական խորհրդակցություններ են անցկացվել. մարտի 12-14-ը Թեհրանում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների…

Նոր ազատ առևտրային գոտիները կարևոր փաստ կդառնան ԵԱՏՄ-ի համար. ԵԱԶԲ տնտեսագետ

Օտարերկրյա պետությունների հետ ազատ առևտրային գոտիների ստեղծումը էական ազդեցություն կունենա Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների վրա: Հայաստանում «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի քննարկման ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը: «Հավանաբար, շատերն արդեն գիտեն, որ ԵԱՏՄ-ն ստեղծում է ազատ առևտրային գոտիներ մի շարք երկրների հետ, որոնք կարևոր դերակատարներ են համաշխարհային տնտեսության…

ԵՏՄ երկրները ծրագրում են Երկրի հեռակա զոնդավորման համատեղ արբանյակների խմբավորում ստեղծել

Եվրասիական տնտեսական միության երկրները, որտեղ ներառված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը, ծրագրում են 2019–ին միացյալ ուղեծրային՝ Երկրի հեռակա զոնդավորման արբանյակների խմբավորում ստեղծել։ Այս մասին գրում է «Известия»  պարբերականը՝ վկայակոչելով ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության բաժնի ղեկավար Նիկոլայ Կուշնարյովին։ Նշվում է, որ 2023–ին նախատեսվում է նոր տիեզերական սարքավորումների սերիական արտադրություն։ Ծրագրվում է, որ նոր արբանյակները կգերազանցեն…

ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է ստանում. Տիգրան Սարգսյան

«Մեր առաջնահերթ խնդիրն է որոշել այն երկրների արտաքին տնտեսական գործունեության և խմբերի գերակայությունները, որոնց հետ անհրաժեշտ է ստեղծել առևտրատնտեսական ուղիղ փոխհարաբերություններ»,- այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը և հավելել, որ Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է հավաքում: «ԵԱՏՄ-ի արտաքին առևտրաշրջանառությունը նոր թափ է…

ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ԱՏԳ-ի վերաբերյալ բանակցությունները նախատեսվում են մայիսին

ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև Ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները նախատեսվում են 2017 թվականի մայիսին, միավորման անդամ երկրներից որևէ մեկում: Այդ մասին հայտնում է eurasiancenter.ru-ն: «Հաջորդ հանդիպումը նշանակված է 2017-ի մայիսին, ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկում»,-այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը տարածվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի…

Հայաստանը կարող է հարթակ դառնալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար. փոխվարչապետ

Երեւանը շատ լավ հարթակ կարող է դառնալ` ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ երկխոսություն սկսելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Երեւանում տեղի ունեցող «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի շրջանակներում: Փոխվարչապետը մանրամասն խոսել է տնտեսական ճգնաժամի հետեւանքնրի եւ 2015-16-ին ռուսական ռուբլու դեւալվացիայի մասին: Գաբրիելյանի խոսքով` Հայաստանի համար այդ տարիները…

ԵԱՏՄ երկրները ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգ կմշակեն

ԵԱՏՄ երկրների վարչապետները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարել են մշակել բիզնեսի զարգացմանն ուղղված միջոցառումների համալիր: Ինչպես հայտնում է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, ծրագրում պետք է ներառվեն հարցեր, որոնք կվերաբերեն ներդրումային քաղաքականության ակտիվացմանը, ԵԱՏՄ երկրների աշխատողների համար կենսաթոշակների ապահովման փաստաթղթի ստորագրմանը, տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների կարգավորմանը և համընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի լրամշակմանը: Վարչապետի խոսքով, նիստի մասնակիցները հավանության…