Գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ. Վաչե Գաբրիելյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

«ԵԱՏՄ-ից մեր սպասումները շատ բարձր էին»: Հուլիսի 6-ին ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվարանում է ասել՝ արդարացվե՞լ են բոլորի սպասումները, թե ոչ: Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ, բոլորը ԵԱՏՄ-ն համեմատում էին ԵՄ-ի հետ՝ հաշվի չառնելով, թե վերջինը զարգացման ինչ…

Իրանի հետ համագործակցությունը կարեւոր է ԵՏՄ-ի տնտեսական շահերի համար. փոխնախարար

Չնայած համաշխարհային տնտեսական իրադրության հետ կապված դժվար մեկնարկին, կարելի է արձանագրել, որ բացասական տենդենցները հաղթահարվել են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը՝ «Հայաստանի հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ այլ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները, բացի Ռուսաստանից, մեծ չեն։ Փոխնախարաը նշեց ԵՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրների…

2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ. Վալովայա

2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ հանդես գալով Երեւանում ընթացող «Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Առաջին հերթին, նա ընդգծել է Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում. Մասնավորապես,…

ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵՏՄ երկրներում գնային եւ գյուղարտադրանքի մրցունակության վերլուծության մեթոդիկային

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում գնային մոնիթորինգի անցկացման եւ անդամ երկրներում արտադրվող գյուղատնտեսական ու սննդի արդյունաբերության արտադրանքի մրցունակության վերլուծության մեթոդիկային, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից: Գնային մոնիթորինգը կանցկացվի այն արտադրանքի համար, որը մտնում է գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մեջ, որն ավելի վաղ հաստատել է ԵՏՀ…

Ղազախստանը ԵԱՏՄ-ին անդամակցության համար Ղրղզստանին 100մլն դոլար կտրամադրի

Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում  հավանություն է տվել  Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միանալու համար 100մլն դոլարի աջակցություն  ցուցաաբերելու մասին օրենքի նախագիծին, գրում է «Интерфакс-Казахстан»-ը: «Ղազախստանի և Ղրղզստանի  կառավարությունների միջև աջակցության և դրա վերահսկողության մասին արձանագրությունն ստորագրվել է  2016  դեկտեմբերի 26-ին: Այն ստորագրվել է  ԵԱՏՄ  տնտեսական զարգացման շրջանակներում»,- ասել է Ղազախստանի ֆինանսների նախարար  Բահաթ Սուլթանովը: Ինչպես նշել է…

ԵԱՏՄ-ն կպայքարի արտադրանքի անօրինական ներկրման դեմ

«Եվրասիական տնտեսական միությունը  ծրագրում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ»,- այդ մասին «Известия»-ի հետ զրույցում հայտնել է Համապետական մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը: «ԵԱՏՄ-ի մասշտաբներով խնդիրը հնարավոր է լուծել, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների հայտարարագրման փաստաթղթերի, այդ թվում՝ մաքսային արժեքի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ զանգվածը: Մենք ունենք տեղեկատվության…

Արա Աբրահամյանը՝ Բարեկամության դեսպան

Մայիսի 27-29-ը, Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիայի ժողովուրդների Ասամբլեայի առաջին համագումարը, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 2500 մասնակցի՝ 60 երկրից: Համագումարին «Բարեկամության դեսպան» պարգևի է արժանացել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նույն պարգևին են արժանացել նաև «Մշակույթների երկխոսություն-մեկ աշխարհ» միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Ռուսլան Բայրամովը, Յակուտիայի…

ՌԴ-ում սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա

Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: Այս մասին մայիսի 27-ին, «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում…

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. մայիսի 17-ին՝ Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  ՀՀ պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետության…

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԵՏԽ նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. ապրիլի 28-ին, Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: ՀՀ պատվիրակության կազմում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը: Նիստի ընթացքում քննարկվել և հավանության…