Երեւանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Քիչ առաջ «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիր են ժամանել ԵՏՄ անդամ պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս եւ Ղրղզստան) վարչապետները: Միջոցառմանը մասնակցում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ավելի ուշ, ժամը 12:00-ին տեղի կունենա խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնական…