ԵԱՏՄ երկրներում կներդրվի մասնագիտական հմտությունների գնահատման միասնական համակարգ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «WorldSkills International»-ի շրջանակում  տրվել է նոր` «WorldSkills Eurasia» համագործակցության մեկնարկը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը և Ղազախստանը: Վերոնշյալ չորս պետությունների ներկայացուցիչների միջև Աստանայում ստորագրվել է «WorldSkills Eurasia»-ի ստեղծման մասին հռչակագիր, որին ներկա է գտնվել «WorldSkills International»-ի նախագահ Սայման Բարտլին: Հռչակագրից բացի, ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր, որով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել մասնագիտական հմտությունների գնահատման…

Նազարբաեւն ընդունել է ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ընդունել է ԵՏՄ անդամ երկրների վարչապետներին, որոնք երկուշաբթի Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ են անցկացնելու:

Խորհրդի նիստից առաջ Նազարբաեւը վարչապետներին ողջունել է եւ խորհրդի նիստի մասնակիցներին հրավիրել այցելելու «ԷՔՍՊՕ-2017» միջազգային ցուցահանդես:

Ղազախստանի նախագահը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են տնտեսական շատ հարցեր, եւ մասնակիցներին արդյունավետ աշխատանք է մաղթել: