Եվրասիական համագործակցության միջազգային երկրորդ համաժողովը՝ Երևանում

Հուլսի 21-23-ը տեղի է ունեցել Արա Աբրահամյանի աշխատանքային այցը Երևան, որի շրջանակներում Ռուսաստանի հայերի միության նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ կապված հոկտեմբերի 5-7-ը Երևանում  կայանալիք  Եվրասիական համագործակցության  միջազգային  համաժողովի անցկացման հետ: Արա Աբրահամյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների…

Գոյություն ունի հսկայական, դեռ չօգտագործված պոտենցիալ. Վաչե Գաբրիելյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

«ԵԱՏՄ-ից մեր սպասումները շատ բարձր էին»: Հուլիսի 6-ին ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիներն ամփոփելուն նվիրված միջոցառմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ դժվարանում է ասել՝ արդարացվե՞լ են բոլորի սպասումները, թե ոչ: Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ, բոլորը ԵԱՏՄ-ն համեմատում էին ԵՄ-ի հետ՝ հաշվի չառնելով, թե վերջինը զարգացման ինչ…

Իրանի հետ համագործակցությունը կարեւոր է ԵՏՄ-ի տնտեսական շահերի համար. փոխնախարար

Չնայած համաշխարհային տնտեսական իրադրության հետ կապված դժվար մեկնարկին, կարելի է արձանագրել, որ բացասական տենդենցները հաղթահարվել են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը՝ «Հայաստանի հանրապետություն, երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ այլ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները, բացի Ռուսաստանից, մեծ չեն։ Փոխնախարաը նշեց ԵՏՄ-ից դուրս՝ երրորդ երկրների…

2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ. Վալովայա

2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ հանդես գալով Երեւանում ընթացող «Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Առաջին հերթին, նա ընդգծել է Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում. Մասնավորապես,…