Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առնչությամբ: «Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին հաջող ընտրություններ անցկացնելու առիթով, որոնք առաջինն էին սահմանադրական բարեփոխումներից հետո»,- ասել է Նուրսուլթան Նազարբաևը: Ղազախստանի նախագահը նշել է, որ շուտով լրանում է 3 տարին, երբ Աստանայում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիր:…