Նազարբաևը կոչ է արել ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսությունները հասցնել նույն մակարդակի

Եվրասիական տնտեսական միության մեխանիզմներն արդյունավետ կգործեն, եթե անդամ բոլոր պետությունների տնտեսությունները գտնվեն մոտավորապես նույն մակարդակի վրա: Այդ մասին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է «РИА НОВОСТИ»-ն: «Հարկավոր է ԵԱՏՄ բոլոր անդամներին ձգել մի մակարդակի: Այժմ որոշները զարգացման հարցում առաջ են գնացել, որոշները միջին մակարդակում են գտնվում, երրորդները՝ ընդհանրապես ներքևում:…