Եվրասիական բանկից Հայաստանի ստացած վարկային փաթեթը 490 մլն դոլար է

Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի ստացած վարկային փաթեթն արդեն 490 մլն դոլար է կազմում: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանում ԵԶԲ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Իգնատովը: Լսումների կազմակերպիչներն են ԵԱՀԿ-ի Երեւանի նորկայացուցչությունը եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայկական մասնաճյուղը: Եվրասիական կայունության եւ զարգացման հիմնադրամի միջոցներից բանկի վարկային ընդհանուր ծավալը…