1,2 մլրդ դոլար կծախսվի Ադրբեջանի հետ երկաթուղու երկու հատվածների կառուցման համար։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ ամենախոշոր նախագիծը Հորադիզ տանող ճանապարհի կառուցումն է, որը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար:

Քերոբյանը հավելեց, որ մեկ այլ խոշոր նախագծի է Մեղրու հատվածում նոր երկաթուղու կառուցումը, որը կարող է արժենալ մոտ 200 մլն դոլար։ «Շատ քիչ գումար կծախսվի Երասխի մոտ Հայաստանից դեպի Իրան հատվածի կառուցման համար։ Խոսքը մի քանի հարյուր մետր ձգվող երկաթուղային ճանապարհի վերանորոգման մասին է»,-ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ եթե ամբողջ երկաթուղային ճանապարհը շահագործման հանձնվի, դրա համար մի քանի տարի կպահանջվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերստին հաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը եւ պայմանավորվածությունը։