Երեքշաբթի պղնձի գինն իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը տոկոսադրույքի վերաբերյալ։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,59 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,933 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, բարձրացել է  1,37 տոկոսով՝ մեկ տոննան 8 697,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,02 տոկոսով՝ 2 274,5 դոլար, ցինկինն իջել է 0,33 տոկոսով՝ 2 885,5 դոլար։