Պղնձի արժեքը չորս շաբաթվա աճից հետո երկուշաբթի առավոտյան իջել է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,75 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,188 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), ուրբաթ օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, կրճատվել է 0,02 տոկոսով՝ 9 185,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 1,82 տոկոսով՝ 2 595 դոլար, ցինկինը՝ 2,74 տոկոսով՝ 3 324 դոլար։