Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» շնորհիվ դրանք իրագործելու հնարավորություն կունենա։ Թիմերը հաղթող են ճանաչվել «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի երկրորդ փուլում, որի ամփոփումը տեղի ունեցավ  դեկտեմբերի 15-ին։

«Հաղթողներին ընտրելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ՝ ներկայացված գաղափարի լուծման հստակությունն ու արդյունավետությունը, այն խնդրի հստակությունը եւ արդիականությունը, որը ծրագիրը փորձում է լուծել, այն, թե շուկայում որքանով կարող է արդյունավետ կիրառվել ծրագիրը, ինչ մրցակիցներ կանեւ թե ինչպիսի բիզնես մոդել է ներկայացված»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց  հիմնադրամի ծրագրերի ղեկավարԱրթուր Փոքրիկյանը։

Մրցույթն անցկացվել է երկու փուլով։ Ընդհանուր առմամբ հաղթող է ճանաչվել 25 թիմ, որոնցից 9-ը՝ մարզերից։ Այն անցկացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։ Մրցանակային ֆոնդը ֆինանսավորել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը։ Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերինեւ ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

«Քանի որ երկիրը ընտրել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելն իր  առաջնահերթություններից մեկն է, բայցնաեւառաջնահերթություն են գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության ոլորտները եւ այդ բոլորն առանձին–առանձին զարգանում են, մենք փորձեցինք կապել այդ ոլորտները եւ գտնել այն տեխնոլոգիական լուծումները, որոնք կարող են շատ օգտագործելի լինել ոչ տեխնոլոգիական ոլորտներում։ Կարծում եմ՝ դա կխթանիեւ կարագացնի զարգացման պրոցեսը։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանն ունի ֆանտաստիկ ներուժ, պայծառ ուղեղներ, եւ այդ հարստությունը մենք պետք է զարգացնենքմիջազգային փորձը բերելու միջոցով»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության արտաքին կապերի ղեկավար Վիկտորիա Պողոսյանը։

Մասնակից թիմերի ներկայացրած նախագծերը մեկը մյուսից հետաքրքիր ու նորարարական են։ Մեկն, օրինակ, առաջարկում է սուրճի թափոններից պարարտանյութ ստանալ, մյուսը՝ հատուկ կայանով մաքրել կեղտաջրեր՝ որպեսզի դրանք Սեւանա լիճ չթափվեն։ Մրցույթի ամենաերիտասարդ մրցանակակրի՝ 18-ամյա Գոռ Հովսեփյանի թիմը, հողատարածքի ոռոգման խելացի համակարգ է նախագծել։

«Անձրեւից հետո ջուրը հավաքվում է բակի մեջ, ու երբ կարիք է լինում հողը ոռոգելու, այսինքն խոնավությունն ընկնում է եւ տեսնում ենք, որ մոտակա 30 րոպեի կամ 1 ժամվա ընթացքում տեղումներ չեն լինելու, այսինքն հողը ոչ մի կերպ չի ոռոգվելու, միացնում ենք ոռոգման համակարգը։ Այդ ամենը կատարվում է սարքով, որն աշխատում է ամբողջությամբ ավտոմատ եւ կառավարվում հեռախոսի ծրագրի միջոցով, որտեղ սարքնաշխատացնողը՝ գյուղատնտեսը, տեսնում է բոլոր տվյալները եւ կախված բույսից, որն աճեցնում է, կարող է փոխել դրանք»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա։