Չինաստանից ինժեներները ներկայացրել են փափուկ ցատկող ռոբոտի աշխատանքային նմուշ, որն ունակ է ընդամենը մեկ վայրկյանում շարժվել իր մարմնի երկարությունից 6 անգամ ավելի արագ։ Տեխնոլոգիայի մասին ավելի մանրամանս նկարագրված է Nature Communications ամսագրում։

Հայտնի է, որ ռոբոտի երկարությունը 6,5 սանտիմետր է, քաշը՝ 1,1 գրամ։ Կիսասֆերաները պատրաստված են պլաստիկից եւ շրջանակված են ճկուն օղակով։ Սֆերաներից ուրաքանչյուրը լցված է իր կազմով։ Առաջինը լցված է դիէլեկտրական հեղուկով, իսկ երկրորդը՝ օդով։ Նկարագրված կիսաշրջանաձեւ պարկերը միասին պահվում են էլեկտրոդների ճկման միջոցով: Բացի ցատկելուց՝ խելացի ռոբոտը ունակ է պտտվել վայրկյանում 130 աստիճանից ավելի արագությամբ։