Չինաստանի ու Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցությունն ամրապնդվել և զարգացել է: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Շանհայի եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, Չինաստանի եվրոպական ուսումնասիրությունների կազմակերպության փոխնախագահ Քսյու Մինգքին: Նա նաև նշել է, որ Չինաստանի հարաբերությունները ԵՏՄ անդամ-պետությունների հետ զարգանում է նաև երկկողմ:

Նրա խոսքով՝ աճել են այս երկրներում չինական ներդրումները, զարգացման ծրագրերը:

-Չինաստանը մեծ շուկա է, որը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացում: Եթե Հայաստանը կարողանա ավելի մեծ արտահանում կազմակերպել Շանհայում, դա շատ շահավետ կլինի, կխթանի Չինաստանի, Հայաստանի և Կենտրոնական Ասիայի միջև տնտեսական կապերը,-ընդգծել է նա: