Ոսկու գինը փոքր-ինչ աճում է ուրբաթ օրը՝ կապված դոլարի ինդեքսի անկման հետ, վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,14 դոլարով կամ 0,06 տոկոսով՝ հասնելով 1876,89 դոլարի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,16 տոկոսով՝ հասնելով 22,493 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց: