Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն նվազում է ամերիկյան արժույթի աճի պատճառով, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.07 տոկոսով կամ 1.35 դոլարով՝ հասնելով 1810.3 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.6 տոյոսով՝ հասնելով 22.802 դոլարի ունցիայի դիմաց։

Երկուշաբթի ոսկու շուկայում բացասական միտում է նկատվում, ինչին նպաստել է դոլարը, որի ինդեքսը (դրա փոխարժեքն ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) աճում է 0.12 տոկոսով` մինչնեւ 96.13 միավոր, հաղորդում է «Փրայմ»-ը։

Թանկ դոլարը բացասական է ոսկու պահանջարկի համար, որն այս դեպքում ավելի քիչ հասանելի է դառնում այլ արժույթներ պահողների համար։
Բացի այդ, թանկարժեք մետաղի` որպես ապահով ապաստարանի արժեքի նվազմանը նպաստել է համաճարակաբանական իրավիճակի հետ կապված մտավախությունների անկումը. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսի  օմիկրոն շտամն ավելի վտանգավոր չէ, քան մյուսները: