Ոսկու գինը երեքշաբթի առավոտյան աճում է, մինչդեռ ներդրողները գնահատում են ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հեռանկարները, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.29 տոկոսով կամ 5.25 դոլարով՝ մինչեւ 1790.45 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.81 տոկոսով եւ կազմել 23.265 դոլար ունցիայի դիմաց: