Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը շարունակում է նվազել արդեն երկրորդ օրն անընդմեջ ԱՄՆ գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ճնշման ներքո, վկայում են աճուրդների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 18.2 դոլարով կամ էժանացել 0.94 տոկոսով՝ մինչեւ 1921.4 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.92 տոկոսով՝ մինչեւ 24.965 դոլար ունցիայի դիմաց: