Xiaomi ընկերությունը խոսել է 5G սմարթֆոններում էներգիայի ավելորդ սպառման մի քանի պատճառների մասին, հայտնում է Gizchina պորտալը։ Այս ցուցակը գլխավորել է գեոլոկացիայի միացված գործառույթը:

Տեղորոշումը առաջին տեղն է զբաղեցնում (18%), մինչդեռ կարճ տեսանյութեր դիտելը, խաղերը եւ ձայնային զանգերը միասին սպառում են ընդամենը 17%: Ընկերությունը խորհուրդ է տալիս էներգաարդյունավետության նպատակով անջատել գեոլոկացիան, եթե դա անհրաժեշտ չէ։ Xiaomi-ի ներկայացուցիչներն ասել են, որ երբեմն գեոլոկացիան եւ Bluetooth-ը կարող են ինքնուրույն միանալ՝ ֆոնային ռեժիմում աշխատող հավելվածների պատճառով: Սրա հետ կապված՝ համակարգը ոչ միշտ կարող է թույլ տալ, որ դրանք անջատվեն:

Նշվում է նաեւ, որ «Ակտիվ էկրան» (Always-On-Display) գործառույթը, որի դեպքում սմարթֆոնը օգտագործվում է էկրանի առավելագույն պայծառությամբ, հավելվածների ավտոմատ եւ ֆոնային գործարկումը, էներգիայի առումով նույնպես համեմատաբար ծախսատար են։