Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են ՕՊԵԿ+-ի մի շարք անդամ երկրների հայտարարությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.31 տոկոսով՝ հասնելով 85.43 դոլարի բարելի դիմաց։ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.16 տոկոսով՝ հասնելով 83.89 դոլարի մեկ բարելի դիմաց։ Մեկ օր առաջ WTI-ի ֆյուչերսները 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել էին 85 դոլարը բարելի դիմաց: