Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան բարձրանում են, ներդրողները դրա պակասուրդի հնարավորությունը գնահատում են ՕՊԵԿ+-ի որոշման եւ Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարության համատեքստում, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,58 տոկոսով՝ մեկ բարելը 111,54 դոլար, WTI նավթի հունիսյան ֆյուչերսներինը՝ 0,55 տոկոսով (108,56 դոլար)։