Հայաստանում բենզինի շուկայում շուտով նոր խաղացող կհայտնվի։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ բենզինի շուկայում գործող «Petrol Market» ընկերության 100%-ը ձեռք է բերվել աֆիլացված ընկերությունների կողմից։

«Այսպիսով, շուտով Հայաստանում բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի»,-ընդգծեց Գեւորգյանը։