Գերմանիայում Tesla-ի Գիգաֆաբրիկան թողարկել է առաջին ավտոմեքենան: Դա տեղի է ունեցել Եվրոպայում ավտոմեքենաների արտադրություն սկսելու ընկերության որոշման հրապարակումից երկու տարի անց, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Արարողությանը ներկա էին Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Մասկը նախատեսում էր, որ գործարանը կսկսի ավտոմեքենաների արտադրությունն ութ ամիս առաջ, սակայն գործընթացը դանդաղեցրեց լիցենզավորման համաձայնագրերը եւ գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված տեղի բնակիչերի մտահոգությունները:

Tesla-ն հայտնել է, որ Գիգաֆաբրկայում ներկայումս աշխատում է մոտ 3500 մարդ, ապագայում նրանց թիվը կհասցվի 12 հազարի, գործարանը կկարողանա տարեկան 500.000 ավտոմեքենա արտադրել, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի։

Գործարանն այժմ արտադրում է Model Y-ը՝ 70.5 հազար դոլար արժողությամբ։ Ներկայումս մարտկոցները ներկրվում են Չինաստանից, ապագայում Tesla-ն նախատեսում է դրանց արտադրությունը սկսել Գերմանիայում։