Արա Աբրահամյանը  բազմակողմանի անձնավորություն է, և՛ որպես մարդ, և՛ որպես գործարար, և՛ որպես հասարակական գործիչ,  քանի որ իր մեջ  համատեղում է բոլոր նշված հատկանիշները՝ ամեն ուղղությամբ իրեն առավելագույնս դրսևորելով, Աբրահամյանի ծննդյան առթիվ ասել է ՌԴ առևտրի և արդյունաբերության հարցերով նախարար Դենիս Մանտուրովը:

«Ինչ վերաբերում է հասարակական ուղղվածությանը, Հայաստանի և այլ երկրների հետ համագործակցության հարցերում կարողանում է ճիշտ լուծումներ գտնել, մոտիվացնել իր համերկրացիներին, նրան շատ են սիրում Հայաստանում և ընդհանրապես  ողջ աշխարհում»,-ասել է Մանտուրովը: