Էլեկտրոնիկա արտադրող ճապոնական Sharp ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է ապրանքների բեռնաթաթումը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Sharp խումբը ստեղծված իրավիճակի պատճառով դադարեցնում է ապրանքների բեռնաթափումը Ռուսաստանում։ Մենք ուշադիր կհետեւենք իրավիճակին եւ կգործենք համապատասխանաբար՝ կորպորատիվ նորմերի ոգու հիման վրա»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ, որում նաեւ նշվում է, որ «այն մոտ է ընդունում Ուկրաինայում տեղի ունեցողը, հայտնում է իր ցավակցությունը տոժածներին» եւ հակամարտության շուտափույթ լուծում է ցանկանում։

Հաղորդման մեջ նշվում է նաեւ ընկերության մասնակցությունը տուժածների համար դրամահավաքին եւ օգնությանը։