Ղազախստանի խորհրդարանն իր լիագումար նիստում հավանություն է տվել Ղրղզստանին ԵԱՏՄ-ին միանալու համար 100մլն դոլարի աջակցություն ցուցաաբերելու մասին օրենքի նախագիծին, գրում է «Интерфакс-Казахстан»-ը:
«Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների միջև աջակցության և դրա վերահսկողության մասին արձանագրությունն ստորագրվել է 2016 դեկտեմբերի 26-ին: Այն ստորագրվել է ԵԱՏՄ տնտեսական զարգացման շրջանակներում»,- ասել է Ղազախստանի ֆինանսների նախարար Բահաթ Սուլթանովը:
Ինչպես նշել է նախարարը, ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությամբ մաքսային միության սահմաններն անցել են արտաքին կոնտուր (ղրղզաչինական, ղրղզատաջիկական, ղրղզաուզբեկական սահմաններ):
«Ղրղզստանի սահմանային ենթակառուցվածքը պահանջում է բարձրորակ սարքավորումներ և արդիականացում», – ասել է Սուլթանովը՝ հավելելով, որ օգնությունը կտրմադրվի փուլերով՝ կազմելով 100մլն դոլար:
Vesti.am