Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակացությունների առաջին փուլը կկայանա 2016 թ. հոկտեմբերի կեսերին Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իր աղբյուրին:

Ավելի վաղ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտնել էր, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի 7-8-ին Սանկտ Պետերբուրգում կընդունի Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանին: Հանդիմպան առանցքային հարցերից մեկը վերաբերելու է եվրասիական տնտեսական մեծ գործընկերության համաձայնագրի նախապատրաստությունը, որի մեջ կարող են մտնել ԵԱՏՄ երկրները, Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և այն երկրները, որոնք կցանկանան միանալ:

Աղբյուր. Vesti.am