Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում մեկ ուղղությամբ երթևեկությունն իրականացվում է նոր կառուցված ճանապարհով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։

«Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47 կմ ճանապարհ», – հայտնել է Պապիկյանը։