Աուտիզմի սպեկտրի խանգարմամբ 10-ամյա աղջկա հայրը մեղադրել է Apple-ին այն բանի համար, որ ըներությունը չի կանխել իր երեխայի խոշոր ծախսը TikTok սոցցանցում, հայտնում է PhoneArena-ն։

Որպես AX ներկայացող տղամարդու խոսքով՝ նա իր դստերը iPhone էր նվիրել անցյալ Սուրբ Ծննդին։ Դրանից հետո չորս ժամ անց պարզվել էր, որ երեխան 23 առանձին գործարքների արդյունքում ընդհանուր 2500 դոլար է ծախսել TikTok-ում:

Տղամարդը պարզել է դա, երբ ընկերությունը հաշիվ-ապրանքագիր է ուղարկել իր էլ. փոստին: AX-ը նամակ է գրել Apple-ին` խնդրելով վերադարձնել գումարը բոլոր 23 գնումների համար:

Ընկերությունը հրաժարվել է, այդ ժամանակ տղամարդն Apple-ին մեղադրել է նրանում, որ ընկերությունն ուշադրություն չի դարձրել արտասովոր ակտիվությանն էջում եւ անտեսել է իր անվտանգությունը։ Դրանից հետո ընկերությունը վերադարձրել է գումարն AX-ին: