2022թ. Apple ընկերությունն առնվազն երկու նոր պլատֆորմ կներկայացնի. A16 Bionic՝ սմարթֆոնների եւ M2՝ համակարգիչների համար։ Այս մասին տեղեկացնում է Mydrivers-ը՝ հղում կատարելով մատակարարումների շղթայում ունեցած աղբյուրին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

A16 Bionic չիպը ապագա iPhone 14-ի հիմքը կդառնա։ Վեցմիջուկանի պրոցեսորը կունենա երկու տարբերակ, որոնք կտարբերվեն գրաֆիկական արագացուցչով։ A16 Bionic-ը կպատրաստվի 4 տեխպրոցեսով, չիպը կապահովի երկու դիապազոն ունեցող 5G եւ WiFi 6E։

Բացի այդ, Կուպերտինոյում պատրաստվում են թողարկել Apple M2 պլատֆորմներ Staten կոդային անվանմամբ։ Չիպը կունենան Apple-ի նոր համակարգիչներն ու պլանշետները, իսկ ավելի ուշ դրա հիման վրա կստեղծվեն Apple M2 Pro եւ M2 Max հզոր պրոցեսորները։

Պլատֆորմները, ինչպես հավաստիացնում են ինսայդերները, կներկայացվեն 2022թ. երկրորդ կեսին։ Apple Silicon շարքը կթարմացվի յուրաքանչյուր 18 ամիսը մեկ։