Անցնող տարվա ամենավատ արժույթները «Պրայմ» գործակալության հետ զրույցում նշել է «Ներդրումների հայտնագործում» գլոբալ հետազոտությունների բաժնի պետ Միխայիլ Շուլգինը։

Կուբայական պեսոն, լիբիական դինարը եւ թուրքական լիրան նշվել են որպես աութսայդեր արժույթներ, տեղեկացրել է փորձագետը։

Կուբայական պեսոն մեկ տարում ամերիկյան դոլարի նկատմամբ էժանացել է 96 տոկոսով։ COVID-19 համավարակի եւ ամերիկյան պատժամիջոցների պատճառով Կուբայի տնտեսության լճացումն այս տարի միայն սաստկացել է։ Կարիբյան պետությունում նկատվում է նաեւ գնաճի բարձր մակարդակ։

Լիբիական դինարը դոլարի նկատմամբ էժանացել է 71 տոկոսով։ Լիբիայի տնտեսության վրա բացասաբար են անդրադառնում քաղաքական գործընթացները։

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 49 տոկոսով։ Շուլգինի կարծիքով՝ դա տեղի է ունեցել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության պատճառով, որը շարունակում է իջեցնել առանցքային տոկոսադրույքը բարձր գնաճի պայմաններում։