«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։

«Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, մեր հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։

Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։

Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձաքննվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց

Նախքան բուն պարզաբանմանն անցնելը, ուզում ենք ներկայացնել մի քանի կարճ տեղեկություն հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցների մասին։

Հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցները տարբեր գործառույթներ են իրականացնում հակաբակտերիալը` (antibacterial) պայքարում է «բակտերիաների» դեմախտահանիչը՝ («dezinfection») ինֆեկցիաների,  (վիրուսներիվարակների դեմ։ Կորոնավիրուսը կամ COVID-19 կամ SARS-CoV-2 վարակի տեսակ է։ Եթե «ալկոգել»-ի նպատակը կորոնավիրուսից պաշտպանելն էայն պետք է լինի ախտահանիչ։

Բակտերիաները միաբջիջ կենդանի օրգանիզմ ենորոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց կյանքի բոլոր փուլերըԻսկ վիրուսները մակաբույծ ենԴրանք չեն կարող ինքնուրույն գոյատևելուստի վիրուսները «սնվում են» օտար բջիջներով (մարդուկենդանիներինույնիսկ՝ բույսերի):

Խնամքի միջոցը չի կարող լինել ախտահանիչ։ Հակաբակտերիալ միջոցը՝ կարող է լինել խնամքի միջոց։ Օրինակ՝ օճառներըքսուկներըհեղուկներն ու գելերը կարող են լինել հակաբակտերիալ։

Ախտահանիչ միջոցները ենթակա են պետական գրանցմանհակաբակտերիալ կոսմետիկ միջոցները՝ «սերտիֆիկացման»։

Ախտահանիչ միջոցները Հայաստանում վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմիցհակաբակտերիալ միջոցները՝ Շուկայի անվտանգության տեսչական մարմնի։

Բակտերիայի և վարակի տարբերության մասին գիտեն բոլոր բժշիկները։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, սակայն, այս տարբերությունը հրապարակման մեջ չի նկատել․ մայիսի 6-ին ՍԱԻ-ը  հայտարարություն է տարածել՝ «ի պատասխան Hetq.am կայքում» տպագրած հոդվածի վերնագրով, որտեղ նշել է, որ հոդվածում հրապարակված «որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը»։

Մասնավորապես հայտարարության մեջ նշել է, որ «330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ, թե ոչ՝ հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»։ Նույնը գրել էր նաև «Հետք»-ը․ ոչ մի հակառակ պնդում։

«Տեղեկացնում ենք նաևոր մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկմանև դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»»,-գրում է լրատվամիջոցը: