Հոկտեմբերի 14-ին կայացավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն ու համաժողովի նախաձեռնող, «Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը։