Արեգակնային հզոր բռնկումը, ամենայն հավանականությամբ, գլոբալ խափանումներ կառաջացնի  եւ «համացանցային ապոկալիպսիսի» կհանգեցնի, վստահ է UC Sangeetu տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աբդու Ջիոտին, հայտնում է Dagens Nyheter-ը:

Փորձագետի խոսքով` սկզբում վնասը կհասցվի ոչ թե պաշտպանվող խոշոր սերվերներին, այլ ստորջրյա մալուխներին, որոնք գլոբալ ցանցի հիմքն են։

«Հավանականությունը` մոտավորապես հարյուր տարին մեկ։ Բայց անցած հարյուր տարվա ընթացքում ոչ մի նման փոթորիկ չի եղել, ինչը նշանակում է, որ այն կարող է տեղի ունենալ մեր կյանքի ընթացքում»,- շեշտել է նա։

Զանգվածի կորոնալ արտանետումն արեւային բռնկում է, որի ժամանակ լիցքավորված մասնիկներն արտանետվում են դեպի Երկիր: Այն բանից հետո, երբ մասնիկները հասնում են երկրի մագնիսական դաշտին, կարող է գեոմագնիսական փոթորիկ առաջանալ: Ընդ որում, վտանգի տակ են նաեւ կարճալիքային կապը եւ նավիգացիոն համակարգերը։ «Ինտերնետային ապոկալիպսիսի» հետ կապված մոտավոր ժամկետներ գիտնականը չի նշել։